• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:06, 30 Օգոստոս 2016

ԵՄ կոմիսար. «Թուրքիայի եվրաինտեգրումն ավելի շատ «հետէրդողանական» հարց է»

ԵՄ կոմիսար. «Թուրքիայի եվրաինտեգրումն ավելի շատ «հետէրդողանական» հարց է»

Եվրամիության կոմիսար Գյունտեր Էտտինգերը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հավանականության թեմային: Թուրքական «Birgun» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էտտինգերը 2013թ. հայտարարել էր, որ ԵՄ-ն դեռ աղաչելու է Թուրքիային, որպեսզի անդամակցի միությանը:  Հարցին, թե արդյոք նա դեռ շարունակում է նույն կարծիքին մնալ, ԵՄ կոմիսարը պատասխանել է. 

«Այդ արտահայտությունը վերաբերում էր այն հանգամանքին, որ Թուրքիան ԵՄ-ի համար տնտեսական և աշխարհագրական տեսակետից մարտավարական նշանակություն ունեցող երկիր է: Սակայն դա չէր վերաբերում Էրդողանի կառավարությանը: Թուրքիայի  հետ լավ հարաբերությունները ԵՄ-ի համար կարևոր են: Այսօրվա պայմաններում այդ անդամակցությունը առաջիկայում՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում անիրատեսական է: Դա ավելի շատ հետէրդողանական հարց է»:

Իսկ Էրդողանի՝ փախստականների հետ ընդունման պայմանագրի չեղարկման վերաբերյալ սպառնալիքների առումով Էտտինգերը համոզմունք  հայտնեց, որ Էրդողանի խոսքերն ավելի շատ ուղղված են հենց թուրք ժողովրդին: Քանի որ թուրք ազգի մեծ մասը ցանկանում է ուժեղ առաջնորդ տեսնել, Էրդողանն էլ օգտագործում է այդ հանգամանքը:

«Էրդողանին խորթ չեն պոպուլիզմ ն ու ազգայնամոլությունը: Իմ կարծիքով՝ դա շատ վտանգավոր է», - նկատել է Էտտինգերը:

Իսկ Թուրքիայի համար առանց անցագրի ռեժիմին անցման թեմայի շուրջ ԵՄ կոմիսարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան դեռ չի իրագործել դրա համար անհրաժեշտ նախապայմանները:

«Մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքի հետ կապված մեր կողմից զիջումներ չեն լինելու:Մեր տեսակետից՝ օրենքի գերակայությունը և բոլոր նախապայմանների իրագործումը ավելի կաևոր է, քան արագ ընթացքը»:

Էտտինգերը նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո, հնարավոր է, կմեծանա Եվրոպա գաղթող թուրքերի թիվը: Թուրք գաղթականների մեջ հատկապես զգալի մաս կարող են կազմել իրենց պաշտոններից հեռացված պետական ծառայողներ, զինվորներ, լրագրողներ, մտավորականներ ու նրանց ընտանիքները:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}