• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 03:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն09:37, 30 Օգոստոս 2016

Գերմանիան մերժել է Ցեղասպանության բանաձից հրաժարվելու Թուրքիայի պահանջը

Գերմանիան մերժել է Ցեղասպանության բանաձից հրաժարվելու Թուրքիայի պահանջը

Գերմանիան պատասխանել է Ինջիրլիքի այցի թույլտվության վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությանը: Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է Թուրքիայի պահանջը:

Միջանկյալ նշենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի պաշտոնյաներին թույլ կտրվի այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական զինուժի ներկայացուցիչներին միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն հայտարարի, որ չի աջակցում  հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

Շտայնմայերը  այս առթիվ մասնավորապես ասել է. «Ես այս խնդիրների միջև որևէ կապ չեմ տեսնում և այդ մասին ասել եմ իմ թուրք պաշտոնակցին»:

Գերմանիայի արտգործնախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ Դաշնային խորհրդարանը երկարացնի Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորների ծառայության ժամկետը, ապա Գերմանիան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե ինչ վիճակում են իր զինվորները: Հակառակ դեպքում անիմաստ է սպասել, թե գերմանացի պատգամավորները խորհրդարանում կհաստատեն ժամկետների երկարացման փաստաթուղթը:

Ինջիրլիք այցի թույլտվություն չստանալու դեպքում Գերմանիայում իշխող կոալիցիայի մասը կազմող «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» չի պատրաստվում հաստատել նշյալ փաստաթուղթը: Իսկ Ինջիրլիքում գերմանացի զինծառայողների ծառայության ժամկետը ավարտվում է 2016թ. դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունոումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝  այցելել Ինջիրլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող  գերմանացի զինվորներին: Գերմանական կողմը շարունակում է ակտիվորեն ջանք գործադրել՝ այցի թույլտվություն ստանալու համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}