• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 16:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:24, 29 Օգոստոս 2016

Թուրքիան Ինջիրլիքի այցի դիմաց Գերմանիային պայման է առաջադրել

Թուրքիան Ինջիրլիքի այցի դիմաց Գերմանիային պայման է առաջադրել

Թուրքիան նոր պայման է առաջադրել Գերմանիային՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Թուրքիան  Գերմանիայի կառավարությունից պահանջել է հայտարարել, որ Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը որևէ իրավական ուժ չունի:

Գերմանական «Der Spiegel» թերթի համաձայն՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է.«Մենք կարող ենք հանդուրժել Դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը, սակայն Գերմանիայի կառավարությունն էլ պետք է հայտարարի, որ ցեղասպանության մասին բանաձևը չի հանգեցնի իրավական պատժամիջոցների»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր են գործադրում՝ երկու երկրների միջև սուր անհամաձայնությունների առիթ հանդիսացող Ինջիրլիքի կոնֆլիտը հանգուցալուծելու համար: Վերջին շրջանում Գերմանիայի ԱԳՆ երկու փոխնախարարները մեկը մյուսի ետևից այցելել են Թուրքիա, իսկ սեպտեմբերին նախատեսվում է նաև Շտայնմայերի այցը Անկարա: Թուրքական կողմը հույս ունի, որ այդ այցի շրջանակներում գերմանացի նախարարը Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Թուրքիայի համար այնքան սպասված մեկնաբանություններ կանի:

Մյուս շաբաթ Չինաստանում կայանալիք «G-20» գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Անգելա Մերկելի անմիջական հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ օրերս Թուրքիա այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոկը տեղեկացրել է, որ գերմանացի զինվորականներին այցելելու թույլտվության հաստատման դեպքում Մերկելը ևս կարող է այցելել Թուրքիա:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 2-ին  Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ խոստովանելով նաև Ցեղասպանության իրագործման մեջ Գերմանիայի մեղքի բաժինն ու հանցակցությունը: Դրանից հետո Թուրքիան արգելել էր Գերմանիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այցելելու  Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ռազմական ուժերին: Գերմանական կողմը, այնուամենայնիվ, համառորեն շարունակում է պահանջել այցի թույլտվություն տրամադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Գերմանիան իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս:


 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրք պաշտոնյան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կողմերը քննարկել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, տեղական և ազգային հնարավորությունների զարգացումը։

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}