Հոդված07:53, 23 Օգոստոս 2016
Թուրք հայտնի լրագրող. «Ռուսական ինքնաթիռի խոցման օրը Թուրքիան պատրաստվում էր մտնել Սիրիա»

Թուրքական քաղաքական կուլիսներում կատարվող իրադարձություններին միշտ քաջատեղյակությամբ հայտնի «Hurriyet» թերթի հայտնի հոդվածագիր, լրագրող Աբդուլքադիր Սելվին թերթում հրապարակած հոդվածում ուշագրավ պնդում է արել թուրքական ԶՈւ-ի կողմից ռուսական օդանավի խոցման վերաբերյալ:
Ըստ Սելվիի` ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման օրը` 2015-ի նոյեմբերի 24-ին, Թուրքիան պատրաստվում էր ցամաքային զորք մտցնել սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաք, սակայն ինքնաթիռի միջադեպից հետո ստիպված չեղյալ է հայտարարել այդ որոշումը: Հոդվածագրի խոսքով թուրքական կողմի` նախօրոք ԱՄՆ-ի հետ համաձայնեցրած Սիրիա մտնելու պլանը հետևյալն էր. Թուրքական ցամաքային զորքերը սիրիական զինված ընդդիմության հետ միասին գրոհով պետք է վերցնեին Ջերաբլուսը: ԱՄՆ-ը այդ գործողությանը պետք է օդային աջակցություն ցուցաբերեր: Իսկ ջերաբլուսը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից գրավելուց հետո Թուրքիան այնտեղ պետք է հիմներ անվտանգության գոտի:
Սելվին նշում է, որ գործողության մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G-20- գագաթաժողովին մասնակցելու նպատակով Անթալիա կատարած այցի ընթացքում: «Մենք բարձրաձայն կքննադատանեք այդ քայլը, սակայն շատ չենք կենտրոնանա դրա վրա»,- ըստ հոդվածագրի` համաձայնել էր Պուտինը:
Շարունակելով միտքը` Սելվին գրում է. «Այժմ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ինքնաթիռի խոցման հետևանքով տապալվեց Ջերաբլուսի օպերացիան: Միջադեպից հետո մենք այլևս չկարողացանք թռիչքների իրականացնել Սիրիայի օդային տարածքում»:
Վերջում հոդվածագիրն ավելացնում է, որ վերջին օրերին Թուրքիան կրկին պատրաստվել էր նույն գործողությանը, սակայն այս անգամ էլ այն հետաձգվեց կամ չեղարկվեց օգոստոսի 20-ին Գազիանթեպում (Այնթապ) տեղի ունեցած ահաբակչության պատճառով, որին զոհ գնաց 53 խաղաղ բնակիչ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |