Միջազգային12:15, 19 Օգոստոս 2016
Թուրքիան նպատակ ունի մինչև 2023թ. անդամագրվել ԵՄ-ին

Եվրամիությունում (ԵՄ) Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի մինչև 2023 թվականը դառնալ ԵՄ-ի անդամ:
Ի դեպ 2023թ. լրանալու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվական կայքի թուրքական ծառայության` այս մասին Յենելը խոսել է գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում:
Նշելով, որ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել, Յենելն ասել է.
«Մեզ համար անընդունելի է երկարաժամկետ հեռանկարում չլինել ԵՄ-ի անդամ: ԵՄ-ի անդամ լինելը մեզ համար շատ կարևոր է»:
Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատակացման վերաբերյալ հարցին , Յենելը ասել է.
«Մենք կասկածներ ունենք, որ եթե նույնիսկ Թուրքիան կատարի անհրաժեշտ 72 պայմանները, ԵՄ-ն դրանից հետո թուրքերի համար չի ազատականացնի վիզաները»:
Նրա խոսքերով` Թուրքիան և ԵՄ-ն նախկինի նման այս տարվա հոկտեմբերից սկսած կարող են իրականացնել վիզային համակարգի ազատականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |