• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:38, 19 Օգոստոս 2016

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատարը կայցելի Թուրքիա

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատարը կայցելի Թուրքիա

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին պաշտոնական այցով կժամանի Անկարա: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  օգոստոսի 22-ին ամերիկացի գեներալին ընդունելու է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:

Թուրքական թերթը տեսակետ է հայտնում, որ Սկապարոտին իր այցով ևս մեկ անգամ կհաստատի, որ Վաշինգտոնի կառավարության վստահում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական համագործակցությանը՝ ի հակակշիռ վերջին շրջանում արևմտյան և հատկապես ամերիկյան մամուլում տարածված հակաթուրքական հրապարակումների:

Թուրքական կողմն ակնկալում է, որ իր այցի ընթացքում Սկապարոտին կընդգծի, որ Թուրքիան  հզոր դիրք է գրավում թե ՆԱՏՕ-ում, թե ԱՄՆ-Թուրքիա ռազմական համագործակցության առումով: Ակնկալվում է նաև, որ ամերիկացի գեներալը կհիշատակի այն հանգամանքը,  թե Թուրքիան կոալիցիոն ուժերին մեծ աջակցություն է ցուցաբերել «Իսլամական պետության»  (ԻՊ- İŞİD) դեմ պայքարում:

Թուրքիայում հուսով են նաև, որ ամերիկացի գեներալը կարձանագրի, որ չնայած հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի մեծ թվով սպաներ ու ենթասպաներ են պաշտոնաթող արվել, սակայն Թուրքիայի բանակը դեռևս հզոր է և ի զորու  է իրականացնել ՆԱՏՕ-ում իր պարտականությունները:

Քերթիս Սկապարոտին Թուրքիայում կհանդիպի նաև ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն Ինջիրլիքի ռազմաբազային և ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
12:16, 10 սեպ
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}