• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:54, 26 Հուլիս 2016

Հայերը, քրդերը, ալևիները և ասորիները տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում

Հայերը, քրդերը, ալևիները և ասորիները տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենը հայտարարել է, որ Թուրքիայում փոքրամասնություններին հասկացնում են, թե նրանք նոր գործընթացներում տեղ չունեն:

Այս մասին Բալուքենն ասել է «Օրակարգային քննարկումներ» հաղորդման եթերում, երբ մեկնաբանել է  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 3 կուսակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումը:  Էրդողանը նախագահական նստավայրում հուլիսի 25-ին ընդունել էր վարչապետ Բինալի Յըլդըրըմին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուին (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ) և Դևլեթ Բահչելիին («Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ):

Ըստ Բալուքենի՝ այն փաստը, որ վերոնշյալ հանդիպմանը հրավիրված չի եղել ընդդիմադիր ճամբարից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունը, դրանով ուղերձ է հղվել քրդերին, ալևիներին, հայերին և ասորիներին՝ նրանց հասկացնելով, որ նրանք տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում:

ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահն ընդգծել է, որ ԺԴԿ-ին չհրավիրելու հարցում միակ պատասխանատուն Էրդողանը չէ, քանի որ այդ գործընթացին հավանություն են տվել նաև հանդիպմանը մասնակցած կուսակցությունների առաջնորդները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}