• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 20:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:36, 20 Հուլիս 2016

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է Գյուլենին հանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է Գյուլենին հանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները մեկնաբանություններ է արել  Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիմումի առթիվ:

Թուրքական «Haber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թոները մասնավորապես նշել է, որ այս խնդիրի լուծումը ժամանակ է պահանջում. «Սա մեկ գիշերում լուծվող հարց չէ, այս գործընթացի համար որոշակի ժամանակ կպահանջվի»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Թուրքիան հեղաշրջման ձախողված փորձից հետո շատ վտանգավոր դրության մեջ է և նշել, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է հուլիսի 15-ի դեպքերի կապակցությամբ ընթացող ձերբակալություններին և հավաքներին:

Թոները հիշեցրել է նաև, որ իրենք Թուրքիայի կառավարությանը կոչ են արել հանդարտություն և կայունություն պահպանել, հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին  և օրենքի առաջ հավասարության չափանիշին:

Իսկ ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ ներկայացուցիչ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը դրված է քննարկման նույն կարգով, ինչպես և մյուս նմանատիպ խնդիրներն են քննարկվում: Սակայն պաշտոնյան նշել է, որ հնարավոր չէ կանխապես ասել, թե գործընթացը որքան կարող է տևել:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղարդրում է այսպես կոչված  «զուգահեռ կառույցի»  ղեկավար Ֆթհուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում: Այս համատեքստում Թուրքիան պաշտոնապես պահանջել է ԱՄՆ-ից՝ արտահանձնել Գյուլենին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը
12:19, 17 հուն
Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը

Լրացուցիչ արտոնություններ են սահմանվել, որոնք կտրվեն միայն «THY»-ի կողմից իրականացվող չվերթների համար։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
13:10, 16 հուն
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Թուրքիան, Սիրիան և Հորդանանը Դամասկոսում համակարգող կենտրոն են հիմնել
11:42, 30 մայ
Թուրքիան, Սիրիան և Հորդանանը Դամասկոսում համակարգող կենտրոն են հիմնել

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}