Քաղաքական09:33, 16 Հուլիս 2016
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար. «Թուրքիան մեկընդմիշտ փակել է հեղաշրջումների ժամանակաշրջանը»

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալ Ումիթ Դյունդարը հանդես է եկել նախօրեին Թուրքիայի կատրված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ հայտարարությամբ:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Դյունդարը նշել է, որ անվտանգության կառույցների ու դատախազությունների կողմից ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ հեղաշրջման փորձը ճնշվել է:
«Պետության ու ժողովրդի միասնականության պատմական օրինակ դրսևորած Թուրքիան ձախողել է այդ հեղաշրջման փորձը: Սակայն այս ընթացքում Թուրքիան, ցավոք, ականատեսը եղավ մի խումբ մարդկանց խելացնորությանն, ովքեր ռմբակոծում ու խոցում են սեփական խորհրդարանը, կառույցները, քաղաքացիներին»:
Դյունդարը նշել է, որ հիմնականում ժանդարմերիայի և օդուժի հրամանատարության ներկայացուցիչներից կազմված խմբի ձեռնարկած շարժումը հենց առաջին պահին մերժվել է ԶՈՒ հրամանատարկան կազմի կողմից:
«Մեր նախագահն ու գլխավոր հրամանատարը, վարչապետը, նախարարները, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ներկայացուցիչները զինված ուժերի հետ համերաշխության մեջ լինելով՝ կանգնեցին ժողովրադավարական և արդար երկրի կողքին և կանխեցին այս հեղաշրջման փորձը: Մեր ժողովուրդը կարող է չանհանգստանալ, քանի որ Թուրքիան մեկընդմիշտ փակել է հեղաշրջումների և խունտաների ժամանակաշրջանը», - ասել է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում սկիզբ առած հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի էր վերցվել: Նրա պաշտոնում ժամանակավորապես նշանակվել էր գեներալ Ումիթ Դյունդարը: Ավելի ուշ կառավարության ուժերի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աքարն ազատվել է գերությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |