Միջազգային09:06, 15 Հուլիս 2016
Էրդողանը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունը և զորակցություն հայտնել Ֆրանսիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել է 84 մարդու կյանք:
Ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան այս ծանր օրերին Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողքին է:
Ընդգծել է, որ Նիցցայում ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է վճռական ու հետևողական կերպով պայքարել ահաբեկչության դեմ:
Ըստ նրա՝ ահաբեկչությունը կրոն, ռասա և ազգություն չունի, իսկ Նիցցայի դաժան ահաբեկչությունը կամակերպիչները ոչ մի առնչություն չունեն մարդկայնության հետ: Էրդողանն ակնկալում է, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկչության նկատմամբ անվճռական դիրքորոշում ունեն, Նիցցայի դեքպերից անհրաժեշտ դասերը կքաղեն:
«Արդեն բոլորս պետք է տեսնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների համար տարբերություն չկա Թուրքիան է, թե Ֆրանսիան, Իրաքը, թե Բելգիան, Սաուդիան Արաբիան, թե Ամերիկան»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ: Բեռնատարը մոտ 2 կիլոմետր անցել է՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Նշվում է, որ մեքենայից նաև կրակել են մարդկանց ուղղությամբ: Զոհվել է 84 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |