Քաղաքական13:44, 30 Հունիս 2016
Ռուս դեսպան. «Ռուս-թուրքական հարաբերությունները ամբողջությամբ կարգավորելու համար Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի»

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ամբողջությամբ կարգավորելու համար Թուրքիան պետք է խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար փոխհատուցում վճարի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:
Կարլովը հիշեցրել է Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանները հարաբերությունների կարգավորման համար: «Վլադիմիրը Վլադիմիրովիչը պարզորոշ հայտնել է մեր ակնկալիքները հարաբերությունների կարգավորման համար: Դրանք են ներողություն խնդրել, մեղավորներին պատժել և փոխհատուցում վճարել: Առաջինը կատարվել է, այժմ հերթը հասել է 2-րդին և 3-րդին»,-նշել է Ռուսաստանի դեսպանը:
Թուրքիայի իշխանությունների՝ փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայտարարություններն իրարամերժ են: Նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը տեղեկացրել էր, որ իրենք կքննարկեն փոխհատուցում վճարելու հարցը, եթե սպանված ռուս օդաչուի ընտանիքը նման պահանջ ներկայացնի: Այնուհետև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացառել էր այդ հնարավրությունը՝ նշելով. «Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին խոսք չի կարող լինել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |