Քաղաքական09:12, 30 Հունիս 2016
Ամերիկացի պրոֆեսոր. «Էրդողանի անհաջող քաղաքականության հետևանքով է ահաբեկչությունը հարվածում Թուրքիային»

ԱՄՆ պետքարտուղարությունում երկար տարիներ ավագ խորհրդատու աշխատած Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Դևիդ Ֆիլիպսն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը, որին զոհ գնաց 41 մարդ:
Ըստ «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության` Ֆիլիպսը քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) նկատմամբ Թուրքիայի վարած անձայն քաղաքականությունը:
«Այս սարսափելի ահաբեկչական հարձակումը մինչև այժմ Թուրքիայի վարած տարածաշրջանային սխալ քաղաքականության հետևանքն է»,- նկատել է Ֆիլիպսը:
Ըստ ամերիկացի պրոֆեսորի` Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի անվան տակ աջակցություն է ցույց տալիս ռադիկալ իսլամիստական խմբերին` ցանկանալով դրանք իր վերահսկողության տակ առնել: Սակայն այդ քաղաքականությունը հակառակ է շրջվում ու հարվածում Թուրքիային:
«Էրդողանը իսլամիստական խմբավորումների դեմ պայքարելու փոխարեն յուր թևի տակ առավ նրանց: Թուրքիայի տարածաշրջանային սխալ քաղաքականության հետևանքով ԻՊ-ը ավելի հզորացավ: Հետո էլ եկավ ու Թուրքիային հարվածեց: Ջիհադիստական խմբերին Էրդողանի աջակցության պատճառով հենց Թուրքիան ինքն է հայտնվել պատերազմի կենտրոնում»,- ասել է Ֆիլիպը:
Թուրքիան մեծ սխալ է արել` նախընտրելով ԻՊ-ի փոխարեն հարվածներ հասցնել ԻՊ-ի դեմ պայքարող քրդերին:
«Թուրքիան շատ է ուշացել ԻՊ-ի դեմ պայքարում: Էրդողանը իր սխալներով երկիրը մեծ ռիսկերի է ենթարկում»,- եզրափակել է պրոֆեսորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |