Տարածաշրջան07:39, 29 Հունիս 2016
Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան վայրէջք է կատարել պայթյունի պահին

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային տեղափոխող ինքնաթիռը Ստաբուլի «Աթաթուրք» օդանավակայան է վայրէջք կատարել այն պահին, երբ հունիսի 28-ին երեկոյան նույն օդանավակայանում տեղի էին ունեցել ահաբեկչական պայթյուններ: Ինչպես հաղորդում է թուրքական «Sabah» պարբերականի կայքը, վայրէջք կատարելուց հետո Ալբանիայի վարչապետին և նրա ղեկավարած պատվիրակությանը անմիջապես դուրս են բերել օդանավակայանից և տեղափոխել Թուրքիայի կառավարական ընդունելության սրահ: Ալբանական պատվիրակության մեջ տուժածներ չկան:
Այնուհետև Էդի Ռամայը Ստամբուլից ուղևորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ «Twitter»-ի էջում գրառելով. «Այդ ահաբեկիչները կրոն և հավատք չունեն, դրանք բարբարոսներից ոչ մի բանով չեն տարբերվում»:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին երեկոյան Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտների գործադրմամբ 3 հաջորդական պայթյուն էր տեղի ունեցել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ ահաբեկչության զոհերի թիվ 36 է, վիրավորներինը՝ 147: Զոհերի անունները դեռևս չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանց մեջ կան օտարերկրյա քաղաքացիներ կան:
Կան կասկածներ, որ պայթյունը իրականացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |