Միջազգային13:22, 27 Հունիս 2016
Չավուշօղլուն մեկնաբանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման լուրերը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում մասնակցած բարեգործական ընթրիքին (իֆթար) ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն հայտարարել է, թուրքական կողմը հետևողական է հարաբերությունները կարգավորելու համար առաջադրած 2 նախապայմանների կատարմանը:
Դրանցից 1-ինը 2010-ի մայիսին իսրայելական իսրայելական զինվորների հարձակման հետևանքով թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմի 9 զոհված անդամների ընտանիքներին Իսրայելի կողմից փոխհատուցման տրամադրումն է:
Թուրք նախարարի խոսքով իրենց 2-րդ պահանջը այն է, որ Իսրայելը դադարեցնի Գազայի նկատմամբ կիրառող էմբարգոն:
«Եթե Թուրքիայի առաջադրած պայմանները չկատարվեն, հարաբերությունների կարգավորում չի լինի»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Վերջինիս խոսքով էմբարգոյի վերացումից հետո իրենք շարունակելու են մեծ թափով հումանիտար օգնություն հասցնել իրենց պաղեստինցի եղբայրներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |