• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:12, 24 Հունիս 2016

Թուրք վերլուծաբանը Էրդողանին համեմատել է հայտնի մաֆիոզ Ալ Կապոնեի հետ

Թուրք վերլուծաբանը  Էրդողանին համեմատել է հայտնի մաֆիոզ Ալ Կապոնեի հետ

Թուրք հայտնի սյունակագիր Ահմեթ Ալթանը «Haberdar.com» կայքում հրապարակած հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մաֆիայի հայտնի կնքահայրերից Ալ Կապոնեի միջև: Ըստ Ալթանի` Թուրքիայի նախագահին, չնայած գործած հնչեղ ապօրինությունների, պետք է պետք է դատել ավելի պարզ ու առաջին հայացքից անկարևոր թվացող օրինախախտման համար, ինչպես, որ արվել է հայտնի մաֆիոզի դեպքում:

Այնուհետև հեղինակը զուգահեռաբար անդրադարձել է Կապոնեի և Էրդողանի գործունեություններին ու հետագա ճակատագրին:

Նախ Ալթանը հիշեցրել է, որ Ալ Կապոնեն Չիկագոյում կատարում էր բոլոր հնարավոր ու անհնար հանցագործությունները. մարդկանց էր սպանում, անօրինական գործարքներ էր անում, ոգելից խմիչքի մաքսանենգությամբ էր զբաղվում և այլն: Բայց քանի որ նրան հաջողվել էր կաշառել քաղաքի ոստիկաններին, դատախազներին և մյուս առանցքային պաշտոնյաներին, որևէ մեկի մտքով չէր անցնում քրեական հետապնդման ենթարկել մաֆիոզին: Ալ Կապոնեին ձերբակալելու համար անհրաժեշտ ապացույցներ հավաքելու համար պատության կողմից ստեղծված ոստիկանական խումբին էլ չէր հաջողվում մաֆիոզի հանցանքներն ապացուցող որևէ ապացույց գտնել, մինչ այն պահը, երբ խմբի ուշադրությունը կենտրոնացավ առաջին հայացքից աննշան թվացող մի հեշտ ապացուցելի օրինախախտման` հարկերի թաքցման վրա: Ու հենց այդ մեղադրանքով էլ Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման ու Չիկագոն փրկվեց նրանից:   

«Այսօր Թուրքիան շատ նման է Ալ Կապոնեի Չիկագոյին: Այստեղ էլ օրենք չկա: Այստեղ էլ շատ հանգիստ կերպով հանցագործություններ են կատարվում, այստեղ էլ հանցագործները չեն պատժվում, այստեղ էլ պետական պաշտոնյաները չեն կատարում օրենքի պահանջը, այստեղ էլ ուժեղը կարողանում է բոլորին տրորել, այստեղ էլ են մարդիկ վախենում…»,- գրում է հոդվածագիրը:

Ալթանը նշում է, որ Թուրքիայի նախագահը կարող է հայտարարել, որ չի ենթարկվում սահմանադրությանը, այդպիսով բացահայտորեն խախտել սահմանադրությունը և անել սահմանադրությամբ նախատեսվածի լրիվ հակառակ:

«Ինչպես բացահայտորեն խոստովանել են ԱԶԿ-ական (արդարություն և զարգացում կուսակցություն) պատգամավորները, դատարանը նրա (Էրդողան) ձեռքում է գտնվում»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում,- «Ում ուզում է` ձերբակալել է տալիս, ում ուզում` ազատ է արձակում»:

Ըստ Ալթանի` ԱԶԿ-ի համար աշխատող դատավորներն այսօր Թուրքիայում պատմության մեջ չլսված որոշումներ են կայացնում`թերթերի խմբագիրներին դատապարտելով ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու համար, իսկ պետական պաշտոնյաներ սպանած ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) անդամ իրական ահաբեկիչներին դատապարտում են միայն կանխամտածված սպանության մեղադրանքով: 

«Այս ողջ խառնաշփոթի մեջ հանկարծ, ինչպես Ալ Կապոնեի դեպքում էր, շշուկով մի միտք է հնչեցվում` «Էրդողանը դիպլոմ չունի»: Շուրջբոլորն այնքան հանցագործություններով է լցված, որ որևէ մեկն այդ խոսքին բավարար ուշադրություն չի դարձնում»,- գրում է Ալթանը` ավելացնելով, որ պետք է առավելապես կենտրոնանալ այս առաջին հայացքից աննշան թվացող օրինախախտման վրա: Հոդվածը վերջում հեղինակը Էրդողանի բոլոր ընդդիմախոսներին ու երկրի ընդդիմությանը խորհուրդ է տալիս խումբ ստեղծել ու մանրակրկիտ հետազոտություն անցկացնել էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ, քանի որ եթե պարզվի, որ այն կեղծ է, ապա ըստ, Թուրքիայի օրենքների, Էրդողանը չի կարող պաշտոնավարել նախագահի պաշտոնում:

Ըստ հեղինակի` այս ճանապարհով Թուրքիան կարող է փրկվել Էրդողանից, ինչպես Չիկագոն փրկվեց Ալ Կապոնեից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}