• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 16:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:12, 22 Հունիս 2016

Չավուշօղլու. «Գազայի շուրջ էմբարգոն պետք է վերացվի »

Չավուշօղլու. «Գազայի շուրջ էմբարգոն պետք է վերացվի »

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտգործնախարար Թահսին Էրթուղրուօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: 

Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է վերացվի Գազայի հատվածի շուրջ էմբարգոն: «Այնտեղ մեր պաղեստինցի եղբայրները  ծայրաստիճան վատ պայմաններում են ապրում: Անհրաժեշտ է մարդասիրական օգնությունը, և զարգացմանն ուղղված օգնություններն առանց խոչընդոտների հասցնել Գազայի հատված  և Պաղեստին: Այս ամենը մանրամասն քննարկում ենք: Առաջիկա հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք կբերվի, թե ոչ, կախված է Իսրայելի քայլերից»,-հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ըստ Չավուշղլուի՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման հարցը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմանների շարքում չէ և չի էլ կարող լինել:  «Իսրայելը նույնպես ընդունում է, որ առանց ՀԱՄԱՍ-ի հնարավոր չէ հասնել տևական խաղաղության»,-ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է շփումները ՀԱՄԱՍ-ի հետ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը հասնելու համար:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Zaman» թերթը հայտնել էր, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները կարգավորելու շուրջ նախնական համաձայնության են եկել, ըստ որի, Թուրքիան համաձայնվել է երկրում սահմանափակել Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման գործունեությունը, իսկ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաներից Սալիհ էլ Արուրիին վտարել երկրից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին  հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ֆիդանն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
11:14, 20 օգոս
Ֆիդանն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն  աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է
Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}