Հասարակական12:03, 21 Հունիս 2016
Ուկրաինայի տուրիստական գործակալությունների միության նախագահի կոչը Թուրքիային

Ուկրաինայի տուրիստական գործակալությունների միության նախագահը հայտարարել է, որ 2015թ. Ուկրաինայից Թուրքիա է մեկնել 749.000 զբոսաշրջիկ: Ըստ նրա՝ 2016թ. այդ թիվը 1 մլն-ի հասցնելու համար, անհրաժեշտ է, որ առաջիկա հուլիսին և օգոստոսին տուրիստական փաթեթների գները չբարձրանան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը:
Նշելով, որ ուկրաինացիները նախապատվություն են տալիս հատկապես 200-300 դոլարանոց տուրիստական փաթեթներին, նա շեշտել է. «Ուկրաինայում մարդիկ շատ գումար չեն վաստակում: Ճգնաժամից հետո աշխատավարձերը տատանվաում են 200 դոլարի սահմաններում: Այդ իսկ պատճառով հուլիսին և օգոստոսին տուրիստական փաթեթների գները չպետք է բարձրանան: Գները մի թանկացրեք, թող 1 մլն ուկրաինացի տուրիստ գա Թուրքիա»:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2015թ Ուկրաինայից 318.000 մարդ Թուրքիա է մեկնել տուրիստական գործակալությունների միջոցով, ևս 431.000 մարդ սեփական նախաձեռնությամբ է մեկնել Թուրքիա:
Իսկ Թուրքիայի Մուղլա նահանգում գտնվող Դալաման օդանավակայանի արտագնա թռիչքների գլխավոր տնօրեն Համդի Գյուվենչն իր հերթին նշել է, որ Ուկրաինայից շաբաթական 5.000 զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |