Հասարակական07:27, 20 Հունիս 2016
Ստամբուլի նահահանգապետարանը չի թույլատրել ԼԳԲՏԻ ներկայացուցիչներին երթ անցկացնել

Ստամբուլի նահանգապետարանը չի արտոնել քաղաքում նախատեսված ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) համայնքի ներկայացուցիչներին աջակցող երթը: Ըստ թուրքական «Mynet»-ի թերթի՝ երթը արգելող հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հասարակական կարգը չխախտելու նպատակով:
Իսկ երթի կազմակերպիչները հայտարարել են, թե նման արգելքը հակասում է Թուրքիայի սահմանդրությանը: Նրանք պատրաստվում են նահանգապետարանի նշյալ որոշումը բողոքարկելու համար դիմել դատաիրավական մարմիններին:
Հիշեցնենք, որ «Մուսուլման Անատոլիայի երիտասարդներ» (MAG) անվամբ հայտնի խումբը կոչ էր արել բոյկոտել վերոնշյալ երթը: MAG-ի ներկայացուցիչները հատուկ պաստառներ էին նախապատրաստել՝ կոչ անելով բոլորին միանալ այլասերվածության դեմ իրենց պայքարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |