• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:28, 20 Հունիս 2016

Արտասահմանցի ներդրողները համատարած լքում են Թուրքիան

Արտասահմանցի ներդրողները համատարած լքում են Թուրքիան

2016թ. առաջին կիսամյակում տարբեր ոլորտների մի շարք օտարերկրացի ներդրողներ հեռացել են Թուրքիայից: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ. առաջին եռամսյակում Թուրքիա մուտք գործած անմիջական ներդրումների ծավալը 52.6 տոկոսով կրճատվել է՝ կազմելով 2 մլրդ դոլար:

Այսպես,մանրածախ առևտրի բրիտանական խոշորագույն «Tesco» ընկերությունը վաճառել է Թուրքիայում գործող իր «Kipa» սուպերմարկետների ցանցը: «Tesco»-ն 302 մլն լիրա ընդհանուր արժողությամբ (մոտ 100 մլն դոլար) իր բաժնետոմսերն ու ունեցվածքը վաճառել է «Migros» ընկերությանը: Ավելի վաղ՝  2015թ., «Tesco»-ն Անկարայում, Մերսինում և Դենիզլիյում գտնվող իր 10 սուպերմարկետները վաճառել էր թուրքական «Beğendik»-ին:

Թուրքիայից հեռանալու որոշում է կայացրել նաև հեղուկ վառելիքի բիզնեսով զբաղվող ավստրալական OMV ընկերությունը, որը թուրքական շուկա էր մտել 2006-ին: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, թե վերջին 3 տարվա ընթացքում Թուրքիայում եկամտաբերությունը լրջորեն նվազել է:

Նորվեգական «Statkraft» ընկերությունն էլ վաճառքի է հանել Սիիրթում գտնվող իր հիդրոէլեկտրակայանը: Մինչև օգոստոսի 1-ը ընկերությունն ընդունում է հնարավոր գնորդների առաջարկները:

Քուվեյթական «Al Shaya» խումբը, որը ներակայացնում է այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշեր, ինչպիսիք են «Starbucks», «The Body Shop», «Debenhams», «Victoria's Secret»-ը, որոշել է Թուրքիայից հանել իր «Top Shop» ապրանքանիշը:  «Top Shop»-ը  թուրքական մանրածախ առևտրի շուկա էր մուտք գործել 2002թ.: Մինչ օրս արդեն փակվել է ընկերությանը պատկանող 10 առևտրի կենտրոն:

Արտասահմանցի ներդրողների համար Թուրքիայում նպաստավոր պայմաններ չկան նաև կրթական ոլորտում: 2011թ. Բահչեշեհիր քոլեջի համասեփականատեր դարձած «Carlyle»-ը և «Դողա» քոլեջում ներդրումներ կատարած «Turkven»-ը ևս վաճառքի են հանել իրենց բաժնեմասերը: Նշենք, որ Բահչեշեհիր քոլեջը ողջ Թուրքիայի տարածքում ունի 69 ճամբար, 141 դպրոց և 25.000 աշակերտ, իսկ «Դողա» քոլեջի սաների թիվը թուրքական 35 քաղաքներում հասնում է 55.000-ի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}