08:46, 18 Հունիս 2016
Թուրքիայում հանգիստ անցկացնելու համար մի շարք սահմանափակումներ կան

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) հրատարակվող «Freızeıt Revue» ամսագիրն ուշագրավ զգուշացումներ է արել այն գերմանացի զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ «Freızeıt Revue»-ի հոդվածում տեղեկացվում է, որ Թուրքիայում հանգիստ կազմակերպելու հետ կապված մի շարք սահմանափակումներ և բացասական երևույթներ կան:
«Այդ երկրում գործում են բարոյական օրենքներ, կանայք իրենց ուսերը և ծնկները պետք է փակ պահեն, տղամարդկանց նայելը և ժպտալը համարվում է անբարոյական երևույթ: Բաց մարմնով ծով մտնելը ամբողջովին արգելվում է, ավտոբուսներում և ռեստորաններում չի կարելի նստել տղամարդկանց կողքը: Այդ երկիր հանգստանալու նպատակով գնացող տղամարդիկ չեն կարող խոսել կանանց հետ»:
Համեմատության համար նշվում է, որ թուրք կանանց ուղեկցող տղամարդիկ բանավականին ագրեսիվ կերպով են արձագանքում վերոնշյալի կապակցությամբ: Իսկ ահա Հունաստանում նման սահմանափակումներ չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |