12:20, 16 Հունիս 2016
Քուրդ զինյալները հրկիզել են Թուրքիայով անցնող իրանական 5 բեռնատար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թոնդրակ սարի շրջանում կտրել են իրանական համարանիշներով 5 բեռնատարի ճանապարհը և հրկիզել դրանք:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ քուրդ գրոհայինները նախապես կանգնեցրել են բեռնատարները և սկսել PKK-ի քարոզչությունն իրականացրել: Այնուհետև այրել են բեռնատարները ու նահանջել են դեպի մոտակա լեռնային գոտի: Թուրք ուժայինները նրանց հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում:
Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորների և սպանվածների մասին: Փոխարենը հիշեցնում է, որ 2016թ. մայիսի 24-ին քուրդ զինյալները նույն վայրում նմանատիպ հարձակում էին գործել՝ հրդեհելով 12 մեքենա: Այդ ժամանակ սպանվել էր Չալդըրան շրջանի ժանդարմերիայի հրամանատարը: Սպանվել էին ևս 2 ենթասպ և 3 պայմանագրային զինծառայող:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |