Հասարակական09:41, 15 Հունիս 2016
Թուրքաբնակ հայի կարծիքով՝ ինքն այնտեղ ապրելու իրավունք ունի

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել էր Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիներին, որոնց սպառնում է արտաքսել երկրից: «Ակօս» շաբաթաթերթը փորձել է թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ թուրքաբնակ հայաստանցիներից:
Օրինակ՝ Կարին Ա.-ն, որը 1 տարի է, ինչ ամուսնու հետ միասին ապրում է Ստամբուլում, հաղթահարելով վախերը զրուցել է թղթակցի հետ: Կարինը նշել է, որ երբ լսել է Էրդողանի հայտարարությունը հայաստանցիների վերաբերյալ, առաջին միտքը եղել է Թուրքիայից հեռանալը: Մասնավորապես ասել է. «Երբ մի քիչ մտածեցի, հասկացա՝ բայց ինչո՞ւ պիտի գնամ: Ես էլ իրավունք ունեմ այստեղ ապրելու: Իմ ընտանիքը 100 տարի առաջ այս հողերից բռնությամբ արտաքսվել է: Հորս ընտանիքը ստիպված գաղթել է Վանից, իսկ մորս ընտանիքը՝ Սասունից: Ամուսնուս հորական կողմը Մուշից է գաղթել: Մենք էլ այսքան տարի հետո սկսել ենք այստեղ ապրել: Այս անգամ էլ մեզ են սպառնում արտաքսել»:
Կարինն անդրադարձել է նաև Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին, որում արքեպիսկոպոսն ափսոսանք էր հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Կարինը, պատրիարքի փոխանորդի նամակն ամոթալի համարելով, վստահեցրել է, որ այդ նամակի բովանդակության հետ ոչ մի հայ համամիտ չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |