Քաղաքական11:42, 15 Հունիս 2016
Եվրախորհրդարանի զեկուցողը «սպառնացել է» Թուրքիային

Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Թուրքական «Star» թերթի կայքի համաձայն՝ Փիրին կարծիք է հայտնել, որ եթե Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ -HDP) պատգամավորները հայտնվեն ճաղերից այն կողմ, ապա ԵԽ-ն երբեք չի հաստատի Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի անցագրի ռեժիմը:
Թուրքական իշխանամետ թերթը ԵԽ զեկուցողի այս հայտարարությունը որակել է որպես «Թուրքիային ուղղված հանդուգն շանտաժ»: Աղբյուրը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Փիրին Բրյուսելում լուսանկարվել է թուրք լրագրող Ջան Դյունդարի և ԺԴԿ համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի հետ:
Փիրին ընդգծել է նաև, որ Եվրախորհրդարանի մեծամասնությունը շատ քննադատաբար է վերաբերվում Թուրքիայում մի շարք ոլորտներում տիրող իրավիճակին: Նա համոզմունք է հայտնել, որ թուրք պատգամավորների անձեռնամխելիության չեղարկման մասին առաջարկի թիրախում իրականում ընդդիմադիր ԺԴԿ-ի պատգամավորներն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |