• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:49, 13 Հունիս 2016

Ջեմ Օզդեմիր. «Ես կիսում եմ հայերի կոտորածների և աքսորի ցավը»

Ջեմ Օզդեմիր. «Ես կիսում եմ հայերի կոտորածների և աքսորի ցավը»

Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է, անդրադարձել է հայկական բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում իր հասցեին հնչած սպառնալիքներին, ատելության, ազգությունը պարզելու համար արյան հետազոտություն անցնելու կոչերին:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում Օզդեմիրը նշել է, որ այցելել է բժշկի, արյան հետազոտություն անցնել:

«Առաջին դրական է, պարզվեց աշխարհի քաղաքացի եմ»,-ասել է Օզդեմիրը՝ նշելով, որ իր մոտ գերմանականն տարրը գերակշռող է, սակայն պակաս չեն նաև չերքեզական, քրդական, հունական և հատկապես հայկական տարրերը: Ըստ նրա՝ ամենացավալին այն է, որ դեռ 21-րդ դարում մի երկրի նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.), ունենալով քաղաքականապես ամեն տեսակ քննադատության իրավունք, նման լուրջ հարցն իջեցրել է արյան տեստի մակարդակի:

«Ես, որպես ստամբուլցի մոր և կովկասցի գաղթական չերքեզ հոր զավակ, կիսում եմ Անատոլիայում դարերով կողք-կողքի ապրած բոլոր հին ազգերի, հատկապես հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը: Դրա համար մարդ լինելը բավարար է: Այդպես չէ՞»:

Լրագրողի դիտարկմանը, թե ընդունված օրինագիծը ոչ թե օժանդակություն, այլ երկաթե կապանքներ է Թուրքիայի համար, որը 1915-ի համար պաշտոնապես ցավակցական ուղերձ է հրապարակել, Օզդեմիրը Էրդողանի ցավակցական ուղերձը բարձր գնահատելով, ասել է. «Երբ ուղերձի բովանդակությանն ենք նայում, տպավորություն է ստեղծվում, թե հանցագործն անհայտ է, կամ հայերը բնական աղետի հետևանով են մահացել, կամ էլ մի երրորդ կողմն է այդ ամենի պատասխանատուն»:

Օզդեմիրն ընդգծել է, որ Թուրքիան երկաթե կապանքներով կապողներին ոչ թե դրսում, այլ ներսում պետք է փնտրել այնքան ժամանակ քանի դեռ հայերի ունեցվածքը չի վերադարձվել, եկեղեցիները  պետականացվում են, հայերը հավասար քաղաքացիներ չեն համարվում, առօրյա կյանքում ակնհայտ խտրական վերաբերմունքի և մարդատյաց արտահայտությունների զոհ են դառնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}