• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:02, 09 Հունիս 2016

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան նախատեսում է խթանել Իրանի հետ էներգետիակայի և այլ ոլորտներում համագործակցությունը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օրերս վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է Թուրքիայի կառավարության  65-րդ ծրագիրը, որում  հատկապես մեծ տեղ է տրվել Իրանի հետ համագործակցությանը:

Էներգետիկ տնտեսության հարցերով միջազգային ասոցիացիայի (IAEE) նախագահ  պորֆեսոր - դոկտոր Քումբարօղլուն միջազգային էներգետիկ համաժողովին մասնակցելու նպատակով Իրանի էներգետիկայի նախարարության հատուկ հյուրի կարգավիճակում այցելել է Թեհրան: 

IAEE նախագահը Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիակայի ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության ծրագրում Իրանին մեծ տեղ հատկացնելու  հանգամանքը  դրական արձագանք է գտել էներգետիկայի և էկոնոմիկայի շրջանակներում:

«Այն պատվիրակությունները, որոնց հետ հանդիպեցինք, մեծ սպասելիքներ ունեն մասնավորապես էներգետիկայի ոլորտում համագործակցությունից», - նշել է Քամբարօղլուն:

Մասնագետի կարծիքով՝ Թուրքիան և Իրանը իրենց նախադրյալները ճիշտ օգտագործելու դեպքում կարող են տարածաշրջանում առաջատար դիրք գրավել էներգետիկայի ոլորտում:

«Իրանցի պաշտոնյաները մեզ հրավիրեցին մասնակցելու միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ հանդիպմանը: Որոշում կայացվեց համատեղ հանձնաժողով և աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Այս նոր կառույցն իր առաջին քայլերը կանի երկու երկրների էներգետիկ տնտեսական կառույցների միջոցով: Հուսով եմ, որ Թուրքիան էլ արագորեն կառուցողական քայեր կկատարի կառավարության ծրագրում նախանշված տեսլականի ուղղությամբ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
14:23, 10 սեպ
Թուրքիայից Գերմանիա արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
17:07, 09 սեպ
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}