Տարածաշրջան10:13, 08 Հունիս 2016
Քրդերը Մարդինում թուրքական ոստիկանատան դիմաց մեքենա են պայթեցրել

Հունիսի 8-ին առավոտյան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Միդյաթ շրջանի ոստիկանական բաժանմունքի դիմաց պայթեցրել են մեքենա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքը, պայթյունի հետևանքով 1 ոստիկան է սպանվել և 1 քաղաքացի, 20-ից ավելի մարդ վիրավորվել է, որոնց մեջ կան նաև ոստիկաններ:
Պայթյունից հետո թուրք անվտանգության աշխատակիցների և PKK-ի գրոհայինների միջև փոխրաձգություն է սկսվել: Դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապ օգնության մեքենաներ, ինչպես նաև թուրքական ոստիկանության օժանդակ ուժեր:
Նշվում է, որ պայթյունի և սկսված փոխհրաձգության հետևանքով մեծ վնաս է հասցվել հարակից մի շարք շենքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |