Ցեղասպանություն13:59, 08 Հունիս 2016
Էրդողանի խոսնակը Բունդեսթագի որոշումն անվանել է գերմանաբնակ թուրքերին ուղղված «վատ ուղերձ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է լրագրողների հետ և օրակարգային թեմաների վերաբերյալ կարևոր հայտարարություններ արել:
Քալընն անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Քալընը Բունդեսթագի որոշումը անվանել է «քաղաքական անպատասխանատվության օրինակ» և նշել, որ Թուրքիան այդ որոշումը չի ճանաչում:
«Որոշ պատգամավորների տգիտությունը տեսանք: Մտածելու տեղիք է տալիս այն, որ նրանք հեռու են պատմական փաստերից և ամբողջովին թշնամական դիրքորոշում ունեն»,-ասել է Քալընը՝ ընդգծելով, թե իբր Թուրքիայի պատմության մեջ չկա որևէ դրվագ, որի հետ չեն կարող առերեսվել:
Բունդեսթագի որոշումը գերմանաբնակ 3 միլիոն թուրքերին ուղղված «վատ ուղերձ» անվանելով՝ Քալընը հայտնել է, որ իրենք շարունակելու են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել և տալ անհրաժեշտ արձագանքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |