Ցեղասպանություն07:35, 03 Հունիս 2016
Թուրքիայի արտահանողների միության նախագահ. «Թուրքիան Բունդեսթագից սովորելու ոչինչ չունի»

Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքէքշին գրավոր հայտարարություն է տարածել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բույուքէքշին շեշտել է, որ Գերմանիան կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին առևտրական հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ, երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առևտրի ոլորտով. դրանք բազմապրոֆիլ են և բազմամյա պատմություն ունեն:
Հիշեցնելով, որ Թուրքիայում նաև հայկական ծագմամբ քաղաքացիներ են բնակվում, թուրք գործիչը գրում է. «Մենք հայկական արմատներ ունեցող բազմաթիվ արտահանողներ, ներդրողներ ունենք: Մեծ զարմանքով ու ցավով տեղեկացանք, որ չնայած այս ամուր հարաբերություններին՝ Գերմանիայի դաշնային խորհրդարանը 1915թ. դեպքերի վերաբերյալ բանաձև է ընդունել: Մենք անգամ չէինք կարող ենթադրել, որ նմանատիպ որոշում կարող է կայացվել Գերմանիայի պես երկրի խորհրդարանում»:
Բույուքէքշին կարծիք է հայտնել, թե Գերմանիայի կողմից «պատմական թեմայի քաղաքականացումը» մի սխալ է, որը չի կարող արտացոլել ոչ եվրոպական արժեքները, ոչ էլ ընդհանրապես որևէ արժեք:
«Անընդունելի է, որ առանց Թուրքիայի պատմության վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու Գերմանիայի պատգամավորները որոշում են կայացնում: Կարծում ենք, որ նմանատիպ պատմական խնդիրները կարող են քննարկվել միայն երկխոսության և օբյեկտիվ ու արդար մոտեցումների շրջանակներում: Թուրքիան Գերմանիայի խորհրդարանից սովորելու ոչինչ չունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |