Քաղաքական11:30, 02 Հունիս 2016
Yeni Safak. Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր դեսպանին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Յասին Աքթայն առաջինն է արձագանքել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «Yeni Safak» թերթի կայքը, ԱԶԿ-ի խոսնակը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը լրջորեն վնաս է հասցնում է Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին:
«Որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուին»,- գրում է «Yeni Safak»-ը:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում, սակայն, այս մասին առաջյժմ պաշտոնական պարզաբանում չկա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |