Ցեղասպանություն12:40, 02 Հունիս 2016
Վարչապետը հաստատեց. Անկարան խորհրդակցությունների նպատակով Բեռլինից հետ է կանչել իր դեսպանին

Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի դաշնային խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքական տարբեր քաղաքական շրջանակներից տեղացող խիստ արձագանքների հետ մեկտեղ որպես բողոքի նշան պաշտոնապես հայտարարվեց նաև Գերմանիայում Թուրքիայի դեսպանի հետկանչի մասին:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչապետ Բինալի Յըլդըրըմը թեմայի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել.
«Այս որոշումը չի կարող ընդունելի լինել Թուրքիայի համար: Մենք հետ ենք կանչել Բեռլինի մեր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով: Մեր անցյալում չկա որևէ իրադարձություն, որի համար պատասխան տալ չկարողանանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |