Ցեղասպանություն18:07, 02 Հունիս 2016
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման առթիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչմանը: Նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած ծավալուն հայտարարության մեջ Բունդեսթագի կողմից հայանպսատ այդ բանաձևի ընդունումը որակվել է «ամոթալի» և «օրենքի նկատմամբ անհարգալից» քայլ :
«Այս քաղաքականության ետևում թաքնված պատճառներից են ռասիզմի հասնող թուրքատյացությունն ու իսլամատյացությունը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մարդկության դեմ գործված հանցագործությունների ու ցեղասպանությունների թողած խոր տրավման՝ Նամիբիայից մինչև Հոլոքոստ»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:
«Ակնկալում ենք, որ մեր դաշնակից Գերմանիան, ում հետ սերտ համագործակցություն ենք վարում՝ հանուն Եվրոպայի ապագայի, հաշվի կառնի մեր տեսակետները, որոնք կենսական նշանակություն ունեն թե երկկողմ հարաբերությունների և թե Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների ապագայի համար»:
Հայտարարության վերջում պաշտոնապես արձանագրվել է Բեռլինում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուի հետկանչը Անկարա՝ խորհրդակցական նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |