Հասարակական09:08, 02 Հունիս 2016
Ըստ կյանքի որակի՝ Թուրքիան 38 երկրների ցանկում վերջին հորիզոնականներում է

Հրապարակվել է «Տնտեսական համգործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) մշակած «Առավել բարվոք կենսամակարդակի ինդեքսը»:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը ներկայացնում է նշյալ զեկույցի՝ Թուրքիային վերաբերող տվյալները: Այսպիսով, ըստ կյանքի որակի՝ Թուրքիան 10 հնարավորից վաստակել է 3.9 միավոր՝ զբաղեցնելով վերջից երրորդ տեղը ՄԵքսիակայից և Հարավային Աֆրիկայից հետո:
Կրթության ոլորտում (25-64 տարեկանների շրջանում) կատարված ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում միջին կրթական մակարդակ ունի բնակչության 36 տոկոսը: Նշենք, որ այս ոլորտի համար OECD-ի սահմանած միջին ցուցանիշը կազմում է 76 տոկոս:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 38 երկրների ցուցակում վերջին տեղն է գրավում` ըստ բնակիչների ունեցած ազատ ժամանակի: Այստեղ քաղաքացիները օրվա մեջ ունեն աշխատանքից ազատ ընդամենը 12.2 ժամ: Համեմատության համար նշենք, որ ըստ այս չափանիշի առաջին հորիզոնականներում են Ֆրանսիան (16.4 ժամ), Իսպանիան (15.9 ժամ), Դանիան (15.9 ժամ), Բելգիան (15.8 ժամ):
Սույն զեկույցի շրջանակներում միակ ոլորտը, որտեղ Թուրքիան բարձր ցուցանիշներ է արձանագրել, քաղաքացիական իրավունքների իրացումն է: Այս առումով ամենաակնառու գործոնը ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն է (85 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |