Մարզական07:47, 01 Հունիս 2016
«Ռայո Վալեկանոյում» Օզբիլիսի մրցաշրջանն ավարտվեց. նա մեկնում է Բեշիքթաշ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ավարտել է «Ռայո Վալեկանո»-ում վարձակալական հիմունքներով անցկացրած մրցաշրջանը:
Օզբիլիսն այժմ Հայաստանի հավաքականի հետ Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նա նշել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում իրեն լավագույնս դրսևորել թուրքական «Բեշիքթաշում»:
Ըստ թուրքական «Sporcope.com» սպորտային կայքի` Օզբիլիսը հայտարարել է, որ իսպանական ակումբում հնարավորություն չի ունեցել իր ցանկացածի չափ դաշտում գտնվել:
«Ինձ մշտապես պատրաստ եմ պահել խաղ անցկացնելու համար: Հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության աջ գծում, սակայն անհրաժեշտության դեպքում կարողանում եմ խաղալ 2 գծերում էլ: Ցանկանում եմ նոր մրցաշրջանում ինձ լավագույնս դսևորել մարզիչների առջև: Ակումբ եմ գալիս հիմնական կազմում խաղալու նպատակով»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Օզբիլիսն նշել է, որ Իսպանիայից միշտ հետևել է Բեշիքթաշի խաղերին. «Բավական լավ ֆուտբոլիստներ են խաղում թիմում: Հատկապես համոզված եմ, որ Եվրոպայում կարևոր խնդիրներ ենք լուծելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |