• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Հունիս, 2025
Կիրակի 14:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:04, 01 Հունիս 2016

Թուրք հոդվածագիր. «Հայերը և հույները ո՞ւր և ինչպե՞ս գնացին»

Թուրք հոդվածագիր. «Հայերը և հույները ո՞ւր և ինչպե՞ս գնացին»

2016 թվականի ապրիլի 6-ին Ստամբուլի  SALT մշակութային կենտրոնում բացվել է հայ հետազոտող Մարիաննա Հովհաննիսյանի հեղինակած «Դատարկ դաշտեր» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի (ABCFM) արխիվը և Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայում ամերիկյան բողոքական միսիոներների կատարած աշխատանքը՝ ցուցադրելով Օսմանյան կայսրությունում՝ ապա Թուրքիայի Հանրապետությունում բողոքական համայնքների (հայեր և հույներ) առօրյայից պատկերներ և գրավոր նյութեր:

Թուրքական «Sanatatak» կայքում ցուցահանդեսի մասին իր տպավորություններն է ներկայացրել լրագրող Էֆե Բեշլերը:

Վերջինս նշել է, որ ցուցահանդեսում մարդկանց նկարներին նայելիս բազմաթիվ հարցեր են  առաջանում. «Հայերը և հույները ո՞ւր և ինչպե՞ս գնացին: Մի՞թե այս երկրում նրանց համար տեղ չկար: Որքա՞ն լավ գիտենք մեր պատմությունը, և ի՞նչ են մեզ սովորեցրել այդ պատմությունից»:

Հոդվածագիրը գրում է, որ իր ուշադրությունն ամենից շատ գրավել է մի քարտեզ, որի վրա նշված են եղել միսիոներների գործունեության շրջանակը: Նրանց գործունեությունն առավել հագեցած է եղել ներկայիս Թուրքիայի հարավային և արևելյան շրջաններում, որտեղ հիմնականում հայեր էին ապրում:
«Այս քարտեզը ինձ տանում է դեպի 1915 թվական: Ցավով գիտակցում ենք, որ Մեծ Եղեռնի պատճառով Անատոլիան, այսինքն՝ մենք, կորցրել ենք այս ամբողջ հարստությունը»,- գրել է Բեշլերը:

Հոդվածագիրը հայտնում է, որ «Դատարկ դաշտեր» ցուցահանդեսում ներկայացվել է նաև ամերիկյան միսիոներական առաքելության գործունեության շնորհիվ Մերզիֆոնում հիմնված Անատոլիա քոլեջի թանգարանի բնագիտական հավաքածուն:

Այդ հավաքածուի համադրողն էր գերմանահայ գիտնական, բուսաբան պրոֆ. Հովհաննես Ջոն Մանիսաջյանը (1862-1942): Ըստ Բեշլերի՝ այս բնագիտական թանգարանը Անատոլիայում եզակի էր այդ ժամանակաշրջանում:

«Կարծում եմ, որ 1915 թվականը շրջադարձային եղավ՝ չնայած այն հանգամանքին, որ Անատոլիայում գոյություն է ունեցել մշակութային և գիտական հսկայական հարստություն:

Նմանատիպ ցուցահանդեսները, որոնք վերակենդանացնում են մեր հիշողությունը,  պատճառ են դառնալու, որ մարդիկ անցյալի հետ առերեսվեն, պատմությունը վերաշարադրեն, մշակույթները և անհատները միմյանց բարեկամաբար վերաբերվեն»,-հավելել է Բեշլերը՝ ընթերցողներին խորհուրդ տալով այցելել ցուցահանդես, ուսումնասիրել ներկայացված նյութը և մտածել դրա շուրջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
13:30, 27 հուն
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում
13:47, 26 հուն
Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են
12:51, 24 հուն
Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ
Թուրքիայի առևտրի նախարարը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել ​​100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}