• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 16:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:01, 27 Մայիս 2016

Թուրք պաշտոնյա. «Թուրքիան ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր այլևս չի գնի»

Թուրք պաշտոնյա. «Թուրքիան ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր այլևս չի գնի»

Թուրքիայի ռազմաարդյունաբերության գծով փոխնախարար Իսմայիլ Դեմիրը Վաշինգտոնում հայտարարել է, որ Թուրքիան արդեն ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի գնի: Այս մասին հայտնում է թուրքական «Ahaber» լրատվական կայքը: Դեմիրը Վաշինգտոնում գտնող վելուծական կենտրոններից մեկում՝ «Ատլանտիկ խորհրդում», մասնակցել է «Թուրքիայի քաղաքականությունը ռազմական արդյունաբերության ոլորտում» քննարկմանը: Նա ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան ռազմական արդյունաբերության ասպարեզում աստիճանաբար ավելի հաստատուն և անկախ քայլեր է անում:

Դեմիրն ընդգծել է, որ ԱՄՆ և Թուրքիան այս ոլորտում մի շարք համատեղ նախագիծ են ունեցել, սակայն Վաշինգտոնի կողմից դրանցից հրաժարումը Անկարային 
դրդել է այդ ծրագրերը միայնակ իրագործել:

«Այստեղ փոխաբերական իմաստով որևէ բան ասել չեմ ցանկանում, բայց ԱՄՆ կողմից չհաստատված որոշ նախագծերի համար շնորհակալություն եմ հայնտում,  քանի որ այդ իրավիճակը մեզ առաջնորդեց մեր սեփական համակարգեր ստեղծելու ուղղությամբ»,-ասել է Թուրքիայի ռազմարդյունաբերության պետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից հարվածային ԱԹՍ-ների նախագծի մերժումից հետո Թուրքիան միայնակ է ստեղծել այդ համակարգերը:

Ըստ Դեմիրի՝ Թուրքիան սեփական հարվածային ԱԹՍ-ների արտադրության ուղղությամբ լուրջ քայլեր սկսել է ձեռնարկել 2013 թվականից, երբ ԱՄՆ Կոնգրեսը չահաստատեց «ահաբեկչության դեմ պայքար մղող ՆԱՏՕ անդամ Թուրքիային հարվածային ԱԹՍ-ների և կառավարվող այլ զինատեսակների վաճառքը»:

Դեմիրը, խոսելով Թուրքիայի ռազմարդյունաբերության հետագա ծրագրերի մասին, ընդգծել է, որ 2020 թվականին Թուրքիան մոտ կլինի սեփական ռազմական ինքնաթիռները արտադրելուն:

«Այս հարցում Թուրքիան միջազգային կազմակերպությունների հետ կհամագործակցի, սակայն որևէ պայմանագրով իր գործողությունները սահամանփակող կետեր չի ցանկանում ունենալ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել․

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}