Ցեղասպանություն09:33, 27 Մայիս 2016
Գերմանիայի թուրքական միությունները Բեռլինում բողոքի մեծ ակցիա են պլանավորում՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի

Գերմանիայի թուրքական միությունները և ասոցիացաները Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի տեղի ունենալիք քվեարկության կապակցությամբ մայիսի 28-ին իրականացնելու են բողոքի խոշոր ակցիա և երթ: Թուրքական «hurriyet» պարբերականի հաղորդմամբ` բողոքի ակցիան տեղի է է ունենալու Բեռլինում, իսկ «Մեծ երթ» անվամբ երթը սկսվելու է Բեռլինի Պոտսդամեր հրապարակից: Երթից առաջ կազմակերպիչներից մի քանիսը մամուլի ասուլիս են տվել:
Մասնավորապես Գերմանիայի «Ձախերի կուսակցության» նախկին պատգամավոր (2005-2009) և այժմ «Թուրք-ադրբեջանական միության» նախագահ Հաքքը Քեսքինը ասել է. «Գերմանիայի խորհրդարանը չի կարող հանդես գալ իբրև դատարան և դատավոր»:
Նա առաջ է քաշել Թուրքիայի ժխտողական թեզերը և հայտնել, որ վաղվա երթին իրենց աջակցությունն են ցուցաբերելու Գերմանիայի «Թուրք-ադրբեջանական միությունը», «Թուրք-գերմանական» խորհուրդը, «Թալեաթ փաշա» միությունը, «Ճարտարապետների և ինժեներիների թուրք-գերմանական» միությունը և այլն: Բողոքի այդ միջոցառմանը սատարում է նաև «Իզմիրի փաստաբանների միությունը» նախագահ Այդըն Օզջանի գլխավորությամբ:
Նշվում է, որ Գերմանիայում գործող թուրքական 557 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ բաց նամակ է ուղարկվել Գերմանիայի նախագահ Յոհաքիմ Գաուքին և կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ կոչ է արվել չհաստատել նշյալ բանաձևը:
Իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնահագահ Օզթուրք Յըլմազն ասել է, որ նշյալ բանաձևը կարող բացասական ազդեցություն թողնել թուրք-գերմանական հարաբերությունների վրա և առաջացնել լարվածություն: Նա այդ ամենը որակել է որպես «անպատասխանատուների կողմից արված սադրիչ քայլ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |