13:28, 24 Մայիս 2016
3 հազար ուկրաինացի ոստիկան կրթություն կստանա Թուրքիայում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Թուրքական «odatv» հեռուստալիքի լրատվական կայքի փոխանցմամբ` նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի` երեք հազար ուկրաինացի ոստիկան ուղարկվելու են Թուրքիա՝ կրթություն ստանալու:
Հանդիպումից հետո այդ մասին Պորոշենկոն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Երեք հազար ուկրաինացի ոստիկան մոտ ժամանակներս կրթություն կստանա Թուրքիայում: Դա շատ արդյունավետ համագործակցություն է երկու երկրների ոստիկանությունների միջև»,- նշված է եղել Ուկրաինայի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |