Տարածաշրջան07:45, 21 Մայիս 2016
Թուրքիան սեփական արտադրության 3 հրաձգային զենք կավելացնի իր սպառազինությանը

Թուրքիայում ավարտին են մոտենում տեղացի ինժեներների նախագծած 3 տարբեր հրաձգային զենքերի սերիական արտադրության պատրաստությունները, որոնք պետք է ներառվեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ:
Ըստ թուրքական «Memurlar.net» լրատվական կայքի` տեղական ինքնաձիգի (MPT-55) և դիպուկահար հրացանի (KNT-76) սերիական արտադրությունը կսկսվի այս տարի, իսկ գնդացրի արտադրությունը` հաջորդ տարվա վերջում:
Քիմիական և մեխանիկական արդյունաբերության խորհրդի զենքի գործարանի հետազոտությունների և արտադրության բաժնի ղեկավար Սելիմ Իյիիշը տեղեկություններ է ներկայացրել արտադրվելիք զենքերի մասին: Ըստ այդմ` MPT-55 ինքնաձիգը կունենա 2 մոդել, առաջինը կլինի ավելի կարճ, կունենա 2.9 կգ քաշ, 1 րոպեի ընթացքում կկատարի 750 կրակոց, իսկ առավել արդյունավեր կրակի նշանառության հեռավորությունը կլինի 400 մետր: Նույն ինքնաձիգի երկար մոդելը կկշռի 3.2 կգ և կունենա արդյունավետ կրակի առավել մեծ հեռավորություն:
KNT-76 դիպուկահար հրացանը նախատեսված է լինելու առանձին խմբերի ու ջոկերի համար: 7.62 մմ տրամագծով փամփուշտներ կրակող հրացանը կարողանում է 5 փամփուշտից 4-ով խոցել թիրախի նույն կետը` 1.5 սմ առավելագույն շեղումով: Նշվում է, որ զինված ուժերի կողմից 4.6 կգ կշռող այս հրացանի համար 570 հատ նախնական պատվեր է տրվել:
Իսկ թուրքական արտադրության գնդացիրն ունենալու է 8 կգ ծանրություն և րոպեում կրակելու է 750 փամփուշտ: Նախագիծը դեռ հաստատման փուլում է, արտադրությունը սկսվելու է 2017-ի վերջին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |