Տարածաշրջան12:58, 20 Մայիս 2016
Թուրքիայի մեջլիսն ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու ԱԶԿ-ի առաջարկը

Այսօր Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) քվեարկության 2-րդ փուլի արդյունքում ընդունվել է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հեղինակած սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի:
Առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայների հարաբերակցությամբ:
Համաձայն կանոնադրության` սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված:
Այսպիսով ԱԶԿ-ին հաջողվեց ԱՇԿ-ի (Ազգայնական շարժում կուսակցության-MHP) լիակատար և ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP) մասնակի աջակցությամբ անցկացնել ցանկալի նախագիծը:
Նախագիծը հիմնականում ուղղված է քրդամետ ԺԴԿ-ի (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-HDP) դեմ, քանի որ ամենաշատ հետաքննություններ իրականացվում են հենց քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ:
Ավելացնենք, որ 2 օր առաջ տեղի ունեցած 1-ին քվեարկության արդյունքում չէր հաջողվել անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախորդ քվեարկության արդյունքներն ունեն հետևյալ տեսքը` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |