• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 14:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:51, 19 Մայիս 2016

Հայկո Բաղդատ. «Երբ բռնություններ են կատարվում, ես պետության կողքին չեմ կարող լինել»

Հայկո Բաղդատ. «Երբ բռնություններ են կատարվում, ես պետության կողքին չեմ կարող լինել»

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը հարցազրույց է տվել գյուլենականներին նոր թերթին՝ «Yarına Bakış»: Հարցազրույցի ժամանակ Բաղդատը խոսել է գյուլենական համայնքի հետ իր կապի մասին:

«Դուք և՛ հայ եք, և՛ գյուլենական: Ինչպե՞ս եք գյուլենական դարձել» հարցին, Բաղդատը պատասխանել է, որ գյուլենական լինելու համար պետք է նախևառաջ մահմեդական դառնա: Բաղդատի խոսքերով տարբեր ժամանակներ իրեն տարբեր անուններով են պիտակել.

«Գեզիի ցույցերի ժամանակ ինձ ազգայնական էին անվանում, քրդերի իրավունքները պաշտպանելու համար մեղադրեցին PKK -ական («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») լինելու մեջ, իսկ այսօր կատարվող բռնությունների դեմ խոսելու համար ինձ գյուլենական են անվանում»:

Հիշեցնելով, որ գյուլենական դառնալու համար անհրաժեշտ է մահմեդական դառնալ, Բաղդատն ասել է. «Ես գյուլենականների հանդեպ կատարվող բռնություններին դեմ եմ, սակայն մի ձեռքով էլ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող գյուլենական Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազ Աքյուրեքի օձիքից եմ բռնել: Հնարավոր չէ արդարացնել մանկապարտեզ ներխուժումը, երեխաների պահարանների խուզարկությունը, ընկերությունների բռնազավթումը, դպրոցների, հիվանդանոցների փակումը, մարդկանց արդար աշխատանքն ուտելը: Երբ այդպիսի բռնություններ են կատարվում, ես պետության կողքին չեմ կարող լինել: Սա ինձ երբեմն գյուլենական, երբեմն PKK-ական, երբեմն էլ չգիտեմ՝ «ինչական» է դարձնում»:

Նշենք, որ գյուլենական կոչվող իսլամական շարժումը (համայնք) գլխավորում է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը: Շարժումն ունի հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարաններ, հիմանդրամներ,  ինչպես  նաև  մի շարք  լրատվամիջոցներ աշխարհի բազմաթիվ մահմեդական երկրներում: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Գյուլենականները համարվել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը մինչև 2013թ. դեկտեմբերի 17-ը, երբ Թուրքիայում իրկանացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիան ի ցույց դրեց իշխանությունների և գյուլենական համայքնի միջև առկա հակամարտությունը:

Իշխանական մամուլի կողմից շարժումը հայտարարվեց ահաբեկչական, իսկ շարժման առաջնորդ՝  Ֆեթուլլահ Գյուլենի անունը հայտնվեց ներքին գործերի նախարարության հրապարակած Թուրքիայի կողմից հետախուզվող ահաբեկչների ցուցակում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան
Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}