Տարածաշրջան09:17, 18 Մայիս 2016
Թուրքիայի մեջլիսում 1-ին քվեարկությամբ չի անցել պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու մասին առաջարկը

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) երեկ երեկոյան քվեարկության է դրվել սահմանադրական փոփոխության առաջարկը, ըստ որի, նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց վերաբերյալ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` անցկացված առաջին քվեարկության արդյունքները հետևյալն են` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր: Ըստ աղբյուրի` այս արդյունքները վկայում են այն մասին, որ առաջին քվեարկությամբ չի հաջողվել անցկացնել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջարկը, քանի որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորներից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Ըստ սահմանված կարգի` 48 ժամվա ընթացքում պիտի անցկացվի 2-րդ քվեարկությունը:
Աղբյուրը նշում է, որ քվեարկության նման արդյունքներն անսպասելի են եղել բոլորի համար, քանի որ քվեարկությունից առաջ 316 մանդատ ունեցող իշխող ԱԶԿ-ն ու 40 մանդատ ունեցող ընդդիմադիր ԱՇԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն-MHP) անվերապահ աջակցություն էին հայտնել առաջարկին:
Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել էր, որ իրենք էլ են պատրաստվում կողմ քվեարկել առաջարկությանը:
Այսպիսով նույնիսկ միայն ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի պատգամավորների կողմ քվեարկության դեպքում, որոնցից նիստին ներկա չեն եղել 3 պատգամավոր, կողմ քվեարկածների թիվը պետք է 348-ի փոխարեն լիներ 353:
Նշյալ առաջարկին կտրուկ դեմ արտահայտված միակ քաղաքական ուժը եղել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP-ԺԴԿ) է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |