Տարածաշրջան07:14, 18 Մայիս 2016
Թուրքիայում լրագրողների դեմ իրականացվող ճնշումները հիշեցնում է հիտլերյան Գերմանիան

Գերմանացի և որոշ թուրք լրագրողներ Թուրքիայում լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները նմանեցնում են Ադոլֆ Հիտլերի և Հարավային Աֆրիկայի այլատյացության ժամանակաշրջանների հետ:
Ըստ «sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը նման կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Քեմալ Գյոքթաշը: Ըստ նրա` Թուրքիայում լրագրողների դեմ իրականացվող ճնշումները հիշեցնում է հիտլերյան Գերմանիան, կամ էլ որևէ այլ ավտորիտար վարչակարգ:
Իսկ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) ժամակաշրջանում գործող գերմանական «NDR» հեռուստաընկերության լրագրող Յոհան Գրիաբերթը նշել է, որ այսօրվա ճնշումները շատ նման են այն բանին, ինչը ժամանակին տեղի էր ունենում լրագրողների նկատմամբ Արևելյան Գերմանիայում:
Լրագրող Հանդրիք Բուսսիյեքն էլ, դիմելով թուրք լրագրողներին, անդրադարձել է Թուրքիայում տիրող մամուլի անազատությունը:
«Հարավաֆրիկյան Հանրապետության լրագրողների և ձեր դրության միջև մի շարք զուգահեռներ կան, սակայն ձեր դրությունն ավելի ավելի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում Հարավային Աֆրիկայում շատ թղթակիցներ չձերբակալվեցին, խմբագիրների վրա այնպիսի ճնշումներ չբանեցվեցին, ինչպես հիմա Թուրքիայում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |