10:29, 16 Մայիս 2016
Թուրք պատգամավորը պարզաբանել է ևս 1 ռուսական ինքնաթիռ խոցելու մասին իր գրառումը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Գազիանթեփի (պատմ. Այնթափ) պատգամավոր Շամիլ Թայյարը սկանդալային գրառում է կատարել «Twitter»-ում:
Ինչպես փոխանցում է թուրքական «milliyet» պարբերականը, Թայարը նշյալ գրառման մեջ առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել:
«Մարդ ուզում է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել»,- գրել է նա:
Նշվում է, որ ԱԶԿ-ի պատգամավորը նման գրառմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ բասկտեբոլի եվրոլիգայի խաղարկության եզրափակիչում ռուսական «ԲԿՄԱ» (ЦСКА) ակումբը հաղթել է թուրքական «Ֆեներբահչե»-ին 101-96 հաշվով:
Այդ գրառումը բողոքի ալիք է բարձրացրել սոցմեդիայում: Մի շարք օգտատերեր իրենց դժգոհությունն էին հայտնել Թայյարի խոսքերի կապակցությամբ:
Ավելի ուշ թուրք պատգամավորն իր այդ գրառումը որակել էր որպես սրամտություն: Ըստ նրա՝ խաղի ժամանակ մրցավարը կողմնապահություն է արել՝ ի օգուտ ռուսական ակումբի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը 2015թ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում խոցել էր ռուսական «СУ» 24 ռազմական ինքնաթիռը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |