Քաղաքական13:51, 12 Մայիս 2016
ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա, եթե Անկարան չկատարի առաջ քաշված պայմանները

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման պայմանների կատարմանը և ակնկալում, որ Թուրքիան հավատարիմ կմնա դրանց:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Յունկերը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականին, հայտնել է, որ վարչապետի փոփոխությունը չի կարող ԵՄ-Թուրքիա պայմաննավորվածությունների չեղարկման պատճառ դառնալ:
Յունկերը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի այն հայտարարությունը, որ նա ասել էր, թե Թուրքիան չի փոխի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Եվրահանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Եթե պարոն Էրդողանը թուրքերի՝ առանց մուտքի արտոնագրերի ճանապարհրդելու իրավունքը խոչընդոտելու մարտավարությունն է ընտրում, ապա թուրք ժողովրդի առջև դրա պատասխանատվությունը նա պետք է ստանձնի: Դա մեր խնդիրը չէ»:
Յունկերն ընդգծել է, որ ԵՄ-ն շատ է կարևորում Շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի ազատականացման համար ԵՄ-ի առաջ քաշած պայմանների կատարումը, հակառակ դեպքում ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |