Քաղաքական08:51, 06 Մայիս 2016
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակի կոշտ արձագանքը Զախարովայի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, թե Թուրքիան փորձում է վերադառնալ Օսմանյան կայսրության ժամանակներ, որը ի վերջո փլուզվեց:
«Իրենց ներքին խնդիրները արտաքին քաղաքականության արկածախնդրությամբ քողարկել ցանկացողների նման հայտարարությունները մեզ համար կարևորություն չեն ներկայացնում: Նրանք, ովքեր Թուրքիային հիշեցնում են Օսմանյան կայսրության փլուզման մասին, նախ և առաջ պետք է հիշեն, թե որ երկրում են ծնվել և ներկայումս ինչ երկրի քաղաքացի են: Որպես ԽՍՀՄ քաղաքացի ծնվածները այժմ Ռուսաստանի քաղաքացիներ են»-ասել է Բիլգիչը պնդելով, որ տարօրինակ է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը Թուրքիային հիշեցրել է Օսմանյան կայսրութայն փլուզման մասին՝ մոռանալով, որ իր պետությունը 20-րդ դարի ընթացքում փոխել է 3 պետականություն:
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` Բիլգիչը իր խոսքում ընդգրծել է, որ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի պարտականությունը ոչ թե անցյալի և ապագայի վերաբերյալ մեկնաբանություններ տալն է, այլ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը բացատրելն ու ներկայացնելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |