• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:41, 06 Մայիս 2016

Բունդեսթագի փոխնախագահ. «Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը»

Բունդեսթագի փոխնախագահ. «Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը»

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է.

«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք:

Հուսով եմ, որ «Սոցիալ-դեմոկրատական» և «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունները հավատարիմ կմանան իրենց խոսքին և խնդիրը ոչ միայն կքննարկվի, այլև նրանք կքվեարկեն բանաձևի օգտին և տեղի ունեցածը կկոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանությունը: Մենք նույնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցյալ տարի ճանաչել»:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը նշել է , որ դեռևս 10 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը պարբերաբար Գերմանիա էր այցելում և Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ կազմակերպում, ինքն ու Դինքը բազմիցս խոսել են Ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին: Եվ հիմա՝ 10 տարի անց, երբ Դինքն արդեն սպանված է, նա իրեն պարտավորված է զգում Դինքի հանդեպ՝ այս հարցը քննարկելու ու Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Իսկ այն հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ռոթը պատասխանել է.« Այս ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա քննարկման դնելու դրանում մեր պատասխանատվության խնդիրը: Քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատու է նաև Գերմանիան: Գերմանիայի միապետությունը Թուրքիայի դաշնակիցն էր և չնայած տեղեկություն ուներ ընթացիկ իրադարձությունների մասին՝ չմիջամտեց և չկասեցրեց Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ»:


Նշենք, որ Կլաուդիա Ռոթը 1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման լուրջ դեպքերը խորհրդարանի օրակարգ բերող եզակի դեմքերից մեկն էր: Նա 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթարկվել է ոստիկանների բռնությանը, իսկ վերջին տարիների ընթացքում Ռոթը Գերմանիայում  Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը քննադատողներից մեկն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը
Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարին ցանկացել են սպանել Թուրքիայից ստացված հրամանի հիման վրա։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}