• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 16:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:02, 03 Մայիս 2016

Գարո Փայլան. «Որպես իրավունքների համար պայքարող հայ` ես Լինչի դատաստանի ենթարկվեցի» (տեսանյութ)

Գարո Փայլան. «Որպես իրավունքների համար պայքարող հայ` ես Լինչի դատաստանի ենթարկվեցի» (տեսանյութ)

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեկնաբանել է մայիսի 2-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակումը:

Թուրքական «İMC TV»-ի համաձայն՝ Փայլանը նշել է, որ հարձակումն իրոք նախապես պլանավորված է եղել և պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»:

Հայ պատգամավորն ասել է, որ 10-15 հոգու կողմից ծրագրված է եղել իրեն Լինչի դատաստանի ենթարկել, և այդ նախաձեռնության պատճառն այն է, որ ինքը հայ է ու հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ:

«Դուք կարող եք ստուգել հանձնաժողովի արձանագրությունները: Արդարադատության նախարարը հայտարարեց, թե հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներն ու խորհրդականները բռնություն են կիրառել: Ես էլ ասացի՝ ոչ, բռնություն չեն կիրառել: Ես միայն այդ նախադասությունն եմ արտաբերել: Իսկ հետո սկսվեց հարձակումը»,- պատմել է Փայլանը:

Տեղեկացրել է նաև, որ իրեն մեղադրում են սադրիչ հայտարարություն անելու մեջ, մինչդեռ իրականում նա միայն վերոնշյալ արտահայտությունն է արել:

«Ակնհայտ է,  որ նրանք ինձ թիրախավորել էին: Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»:

Փայլանը նշել է, որ չի պատրաստվում կատարվածի հետաքննությունը պահանջել, քանի որ նույն այդ հանձնաժողովում խնդրի քննարկումը որևէ արդյունք տալ չի կարող: Նա շեշտել է, որ կատարվածը թողնում է հասարակության խղճին:

«Որպես պատճառ կարող ենք խոսել իմ հայ լինելու մասին: Որովհետև այնտեղ հնչեցված ատելությամբ լի արտահայտություններն ուղղված էին հենց իմ ազգային ինքնությանը: Նրանք չեն կարողանում հանդուրժել, որ հայ ինքնությամբ մեկը նրանց ստերն է բացահայտում ու չի ընկրկում: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի: Որպես իրավունքների համար պայքարող հայ՝ ես ուղղակիորեն թիրախ դարձա և Լինչի դատաստանի ենթարկվեցի», - եզրակացրել է հայ պատգամավորը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր որոշ պատգամավորների անձեռնամխելիության հարցը, կրկին վեճ էր բռնկվել ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ-ի և իշխող ԱԶԿ -ի ներկայացուցիչների միջև: Ինչպես երևում է նիստի տեսագրությունից՝ վեճն ուղղակիորեն ծագել է հայ պատգամավոր Փայլանի դեմ մի խումբ պատգամավորների կազմակերպված հարձակումով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ֆիդանն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
11:14, 20 օգոս
Ֆիդանն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն  աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է
Թուրքիա-Գերմանիա ավիաուղղությունն աշխարհի ամենածանրաբեռնված ուղիներից է

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}