Քաղաքական10:46, 03 Մայիս 2016
«Financial Times»-ի անդրադարձը Էրդողան-Դավութօղլու լարվածությանը

Բրիտանական «Financial Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդների՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա լարվածությանը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ անգլիական պարբերականն առաջ է քաշել այն կարծիքը, որ այդ կոնֆլիկտի պատճառը Եվրամիության (ԵՄ) հետ վիզաների շուրջ ձեռք բերված համաձայնությունն է:
Հունաստան անցած գաղթականներին ընդունելու վերաբերյալ դեռևս մարտին վարչապետ Դավութօղլուի կողմից ԵՄ-ին արված առաջարկը, ըստ աղբյուրի, զարմացրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և փոխել փախստականների ճգնաժամի ընթացքը:
«Դա անակնկալ քաղաքական հնարք էր: Քանի որ պարոն Դավութօղլուն այս հարցում չէր խորհրդակցել Թուրքիայի ամենահզոր անձի՝ նախագահ Էրդողանի հետ:
ԵՄ ներկայացուցիչներից մեկը, որի անունը չի նշվում, ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա 6-ամսյա բանակցությունների ողջ ընթացքում Էրդողանն առաձնապես մասնակից չի եղել գործընթացին: Նշվում է նաև, որ եթե Թուրքիայի վարչապետը մինչև հունիս չկարողանա հասնել ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը, ապա դա կարող է սպառնալիք ստեղծել Դավութօղլուի հետագա պաշտոնավարության համար:
Մինչդեռ վարչապետի խոսնակներից մեկն էլ «Financial Times»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիա-ԵՄ համաձայնությունը Թուրքիայի քաղաքական գործընթացների հետ կապելն անհիմն է:
Եվրոպական մի բարձրաստիճան պաշտոնյա էլ այն տեսակետն է առաջ քաշել, թե Էրդողանը Դավութօղլուի հետ խաղ է խաղում:
«Եվրոպացի լիդերների համար Դավութօղլուի հետ բանակցելու դրական կողմն այն է, որ զերծ են մնում Էրդողանի հետ առնչվելուց: Քանզի Էրդողանը, ով դատական գործեր է հարուցում լրագրողների դեմ, ճնշում քրդական ընդդիմադիր ուժերին և մարդու իրավունքների հարցերով խրատներ տվող Արևմուտքին իր տեղն է ցույց տալիս, հետզհետե ավելի ավտորիտար է դառնում», - եզրակացնում է թերթը՝ հավելելով. «ԵՄ-ն ցանկանում է, որ Դավութօղլուն հաջողության հասնի, քանզի նրան ընկալում է որպես մի դեմք, ով կարող Էրդողանի ավտորիատար պահվածքի վրա մեղմացնող ազդեցություն թողնել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |