Հասարակական09:47, 29 Ապրիլ 2016
Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 2016թ. մարտ ամսին նվազել է: «BBC»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` 2016թ-ի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 10.3%-ով:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալներին, հայտնում է, որ 2016թ. մարտին Թուրքիա է այցելել 1.65 մլն զբոսաշրջիկ, որոնցից ամենաշատը Իրանից եկածներն են: Իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է: Ըստ աղբյուրի՝ ռուս զբասաշրջիկների թիվը սկսեց նվազել, երբ 2015 թվականի նոյեմբեր ամսին թուրքական օդուժի կողմից խոցվեց ռուսական ռազմական SU-24 ինթնաթիռը, և երկու երկրների միջև լարվածություն առաջացավ:
Մասնավորապես, 2016թ մարտին Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 59 %-ով:
Նշվում է նաև, որ անկում է գրանցվել նաև Եվրոպական մի շարք երկրներից (Իսպանիա, Ֆինլանդիա, Գերմանիա) Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |