Քաղաքական06:59, 28 Ապրիլ 2016
Էրդողան. «Հայաստանը կրակի հետ է խաղում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորվաթիայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի, ասել է. «Հայաստանը կրակի հետ է խաղում: Թուրքիայում 100 հազ հայ կա: Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Կացության իրավունք չունեցողներին էլ ենք հանդուրժում: Նրանց անշարժ գույքն էլ վերադարձրեցինք: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հղեցինք: Մենք ցույց ենք տալիս, որ բարի նպատակներ ունենք»:
Ապա, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Թուրքիայի նախագահը, պնդել է, թե հակամարտության գոտում Ադրբեջանը և Իլհամ Ալիևը գնալով ուժեղանում են իրենց դիրքերը, իսկ Ռուսաստանն Հայաստանին օգնություն ցույց չի կարողանում ցույց տակ, քանի որ Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի:
«Ադրբեջանը նման չէ իր շրջակա երկրներին՝ ոչ Վրաստանին, ոչ էլ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ոկրաինայում չկարողացավ իր ուզած արդյունքին հասնել: Միայն թե Ղրիմում կարողացավ հաջողության հասնել, քանի որ այնտեղ թաթար բնակչությունը քիչ էր: Ռուսաստանը սխալ է անում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |